Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրհեղեղ Պակիստանում. ավելի քան 1100 մարդ է մահացել

23:30, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Ջրհեղեղ Պակիստանում. ավելի քան 1100 մարդ է մահացել

Պակիստանում մուսոնային անձրևների պատճառով շաբաթներ տևող ջրհեղեղներն ավելի քան 1100 մարդու կյանք են խլել։ Տեղեկությունը հայտնում է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Իֆտիխարին։
     «Աղետի ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ տուժել է ավելի քան 33 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 1100-ը մահացել են, այդ թվում` կանայք և երեխաներ: Տուժածներից ավելի քան 1600-ը վնասվածքներ են ստացել: Ավելի քան 1 միլիոն տուն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է: Ավելի քան 700 000 գլուխ անասուն է սատկել»,- ասել է Իֆտիխարին իր տեսաուղերձում։
     Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են արել օգնություն ցուցաբերել։ Վերջին 30 տարում Պակիստանում տեղումների միջին քանակը 134 մմ է կազմել, իսկ այս տարի` 388,7 մմ։

5258 | 1
Facebook