Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը՝ նոր ճանապարհով

22:42, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը՝ նոր ճանապարհով

«ԱրցախԹիՎիՆյուզ»-ը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է իրականացվում Ստեփանակերտ-Գորիս երթևեկությունը նոր ճանապարհով:

Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը այսօր՝ 20։00-ից փակ է հայերի համար։ Հայաստան - Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որը շրջանցում է Աղավնո-Բերձորն ու Արցախ տանում Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով։

Մինչև հաջորդ տարի, երբ պատրաստ կլինի նոր ճանապարհի հայաստանյան հատվածը, որը, հիշեցնենք, պետք է անցնի Կոռնիձորով, ժամանակավորապես գործելու է Արցախի Աղավնո գյուղն ու Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհահատվածը, որն այնուհետեւ միանալու է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն:

Այդ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է: Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կավարտվի հիմնական ճանապարհի շինարարությունը:
     Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը: Ինչպես այսօրվանից գործարկվող ժամանակավոր ճանապարհին, այնպես էլ հետագայում գործարկվելիք հիմնական երթուղու երկայնքով տեղակայվելու են ռուս խաղաղապահներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ադրբեջանցիները մտել են Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոն, Աղավնո եւ Սուս գյուղեր: Բնակիչներին ժամանակ էր տրվել՝ լքել իրենց բնակավայրերը, նրանցից մի քանիսը դուրս գալով, այրել էին իրենց տները։

| | |
6008 | 0
Facebook