Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն». Դավիթ Բաբայան

20:42, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
«Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն». Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։
     Նախևառաջ, հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, #վեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։
     Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
6041 | 1
Facebook