Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստվե՛ք տարհանման». Կիևը դիմել է Ղրիմի բնակիչներին

19:12, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
«Պատրաստվե՛ք տարհանման». Կիևը դիմել է Ղրիմի բնակիչներին

Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայում նախապատրաստվում են Ղրիմի «ակտիվ ապաօկուպացմանը»։ Այս մասին նա գրել է երեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, իր Twitter-ում՝ զգուշացնելով թերակղզու բնակիչներին տարհանման նախապատրաստվելու անհրաժեշտության մասին՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։

«Ակնհայտ է, որ Ուկրաինայի համար քաղաքացիների կյանքը անվերապահ առաջնահերթություն է։ Ուստի մենք արդեն մշակում ենք տարհանման ուղիներ օկուպացված Ղրիմի բնակիչների համար, ովքեր ցանկանում են լքել թերակղզին ակտիվ ապաօկուպացիայի ժամանակ։ Այդ ընթացքում բոլորին խնդրում ենք հեռու մնալ ռազմական օբյեկտներից և ստուգել ապաստարանները»,- հորդորել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

7231 | 1
Facebook