Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհն ասֆալտապատվում է

19:00, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհն ասֆալտապատվում է

Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
     Տեղեկացվում է, որ մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։
     Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։
     Ճանապարհի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարում է«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝«Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
     Նշենք, որ նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
     Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։

4610 | 0
Facebook