Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Միքայել Արզումանյանը

14:24, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Միքայել Արզումանյանը

Politik.am-ին հասած տեղեկություններով՝ քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

10476 | 1
Facebook