Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշումը կհրապարակվի վաղը

13:54, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման հերթական նիստը: Նիստը նախագահող դատավորն է Ռուզաննա Բարսեղյանը:

Ավելի վաղ Չալաբյանի պաշտպանները հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց է, որովհետև որոշում է կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է: «Լիահույս ենք, որ դատարանը կապահովիի Չալաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ՀՀ Սահմանադրությամբ տրված այն երաշխիքները, որոնց ուժով Չալաբյանը իր նկատմամբ իրականացվող դատավարությանը մասնակցել ազատության մեջ»,- հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12:00-ին:

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը
4437 | 0
Facebook