Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում կօգտագործի Իրանից գնված անօդաչու սարքերը. CNN

10:42, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում կօգտագործի Իրանից գնված անօդաչու սարքերը. CNN

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը ստացել է իրանական հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք, հավանաբար, կտեղակայի մարտադաշտում: Այս մասին CNN-ին հայտնել են Բայդենի վարչակազմից։ Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը ձեռք է բերել Mohajer-6, Shahed - Shahed-129 և Shahed-191, որոնք, հնարավոր է, օգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում:

Իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը, որոնք կարող են օգտագործվել նաև հետախուզության համար, կարող են էական ազդեցություն ունենալ մարտի դաշտում, քանի որ Ռուսաստանը ձգտում է նվազեցնել հրթիռային և հրետանային համակարգերի ազդեցությունը, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները տրամադրել են Ուկրաինային:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու:

6451 | 0
Facebook