Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՌԴ ԱԳՆ-ը երկու կարևոր արձանագրում է արել». Սուրեն Սուրենյանց

10:24, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
«ՌԴ ԱԳՆ-ը երկու կարևոր արձանագրում է արել». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մոսկվայի կարևոր ուղերձները

Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում ՌԴ ԱԳՆ-ն երկու կարևոր արձանագրում է արել:

■ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը

□ «Լեռնայի Ղարաբաղ» միավորի ընդգծմամբ՝ ՌԴ-ն, ըստ էության, հակադրության մեջ է մտնում պաշտոնական Բաքվի այն պնդումների հետ, թե ԼՂ խնդիր այլև գոյություն չունի ու Ղարաբաղը չի կարող ստանալ որևէ կարգավիճակ: ՌԴ ԱԳՆ կողմից «Լեռնայի Ղարաբաղ» վարչատարածքային միավորի ընդգծումը պետք է օգտագործվի Արցախի իշխանությունների կողմից՝ սուբեկտության բարձրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր անելու ուղղությամբ: Խոսքն այն մասին չէ, որ առավոտից երեկո Ստեփանակերտից լսենք «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ոչինչ չասող արտահայտությունը: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է ձգտի Բաքվի հետ ուղիղ դիալոգի. այս հարթության վրա է լուծվելու ԼՂ կարգավիճակը: Պաշտոնական Երևանը պետք է սատարի Ստեփանակերտի այս ջանքերին:

■ ՌԴ արտաքին գերատեսչությունը նշում է, որ Մոսկվան «առանցքայի դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։

□ Մոսկվան, ըստ էության, հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել հայ- ադրբեջանական և հայ- թուրքական երկխոսության մոդեռատորությունը: Թյուր է մեզանում տարածված կաղապարված կամ ժամանակավրեպ այն կարծրատիպը, թե հայ- ադրբեջանական և հայ- թուրքական դիալոգը հակադրության մեջ է Մոսկվայի օրակարգի հետ կամ նույնիսկ հիմքեր է ստեղծում՝ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար: Հայ- ադրբեջանական և հայ- թուրքական դիալոգը չպետք է հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի սուբեկտությունը՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու համատեքստում»:

6605 | 0
Facebook