Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Սերբիան ադրբեջանական նավթ կգնի 

23:54, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Սերբիան ադրբեջանական նավթ կգնի 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլընտրանք է փնտրում ռուսական էներգետիկ ռեսուրսներին։ Reuters-ին տված հարցազրույցում Սերբիայի ղեկավարը նշել է, որ երկիրը պատրաստվում է նավթ գնել Վենեսուելայից, իսկ ածուխ՝ Ինդոնեզիայից։

«Մենք կվերցնենք իրաքյան նավթը։ Կփորձեմ բանակցել նաև Վենեսուելայի հետ: Մենք պատրաստ ենք վառելիք ներկրել ցանկացածից: Մենք բծախնդիր չենք»,- ասել է Վուչիչը։

Բելգրադը նախատեսում է հաջորդ տարի նավթ գնել նաև Ադրբեջանից։ Երկրի պահեստարաններում գազի պաշարներն այժմ առավելագույնս ավելացվել են, և դրանք միանշանակ պետք է բավարարեն 2 ամսվա համար, կարծում է Վուչիչը։ Բացի այդ, քաղաքական գործիչը հայտարարել է Սերբիայի ցանկության մասին՝ Չինաստանից և Ինդոնեզիայից մոտ 2 մլն տոննա ածուխ գնել ջերմաէլեկտրակայանների համար, որոնք արտադրում են երկրում էլեկտրաէներգիայի մոտ 70%-ը։

| | |
3482 | 0
Facebook