Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմեններին արգելել են պլաստիկ հավաքել. նրանք «խայտառակում են երկիրը»

23:48, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Թուրքմեններին արգելել են պլաստիկ հավաքել. նրանք «խայտառակում են երկիրը»

Աշխաբադում տեղի բնակիչներին սկսել են արգելել պլաստիկ շշեր հավաքել։ Այս մասին հայտնում է Chronicles of Turkmenistan-ը։

Թուրքմենստանի մայրաքաղաքի իշխանությունները արգելքը հիմնավորել են նրանով, որ պլաստիկ շշեր հավաքելով՝ քաղաքացիները «խայտառակում են» իրենց երկիրը։

Պլաստիկի հավաքումը դադարեցնելը վստահվել է ոստիկանությանը, որը հերթապահում է վերամշակման կետերում։ Շատ դեպքերում կալանավորներին ազատ են արձակում նախազգուշացումով, սակայն ոմանք, ըստ հրապարակման, տուգանվել են։

Այժմ միայն համատիրությունների և կոմունալ ծառայությունների ոլորտում աշխատող դռնապանները կարող են պաշտոնապես շշեր հավաքել։ Միաժամանակ, հրապարակումն ընդգծում է, որ Թուրքմենստանի աղքատ քաղաքացիների համար պլաստիկ հավաքելը գոնե մի փոքր գումար վաստակելու միջոց էր։ Նրանք հույս ունեն, որ արգելքը ժամանակավոր է։

5915 | 0
Facebook