Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում. իրենք մեջք ունեն». ահազանգ. 18+

21:42, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
«Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում. իրենք մեջք ունեն». ահազանգ. 18+

Օգտատեր Մարիամ Չախոյանն ահազանգում է. «Ո՛չ, սա Թունիսը չէ, ո:չ էլ Սոմալին կամ Զիմբաբվեն..., թեև ինչ գիտեմ, գուցե այնտեղ մարդիկ շատ ավելի են սիրում իրենց պետականությունը, քան մենք: Բայց որ սրանց մեջ հայի արյուն է հոսում, կասկածում եմ ....
     Սա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձ է: Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում:
     Ցուրտ եղանակ էր, երկու կին էինք՝ երեք երեխայի հետ: Այնքան անհրապույր հատված էր, որ երեխաները ուզում էին հեռանալ, մեկ էլ մոտենում են երկու անչափահաս՝ «10.000 դրամ վճարեք»: Ապշեցինք: Մենք՝ ո՞ւմ և ինչի՞ համար: Ոչ մի ցուցանակ, ոչինչ չկա, որտեղ նշված լինի, որ որևէ ՍՊԸ տարածքը վարձակալել է ու ծառայություններ է մատուցում: Առհասարակ, որևէ նշան, որ խնամված տարածք է և որևէ մեկը հանգստացողների հանգստի ու հարմարավետության համար գումար է ներդրել, չկար ....
     Չէինք հասցրել մեքենայից իջնել, երբ մոտեցան երկու անչափահաս, հետո էլ երրորդը՝ աղջիկը, միացավ: Պահանջում էին 10.000 դրամ իրենց վճարել, քանի որ մտել ենք «մասնավոր տարածք», հետո 10.000-ը դարձավ 5000, երբ ասացինք, որ ոչինչ չունենք այստեղ անելու, միայն մի քիչ ջրի մոտ կմնանք ու կգնանք: Պնդում էին, որ առանց վճարելու ոչ մի րոպե չենք կարող կանգնել, իսկ, երբ պահանջեցի ՀԴՄ կտրոն տրամադրել, անհանգսատացան և ասացին, որ մեզ «հեսա ուրիշ ձև կասեն, որ գնանք ստեղից», իսկ տարածք ժամանած բուդուլայի ցեղը և դրանց պարագլուխը հիստերիա բարձրացրին՝ առանց փորձ անելու պատշաճ ներկայանալ և/կամ ինչ-որ ՍՊԸ-ի կամ այլ կազմակերպության անուն նշել, ավելորդ է ասել, որ ՀԴՄ սարքի իզնութոզն էլ չկար․․․
     ՀԱՐՑ․ ինչո՞ւ: ... Որովհետև սրանք ապօրինի գործողություններ են, բայց իրենք ՄԵՋՔ ունեն ....
     ՀԱՐՑՆՈՒՄ ԵՔ՝ ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼ ԵՍ․ ԱՅՈ՛, ԲԱՅՑ ոստիկանությունն անհաղորդ մնաց, երբ փորձեցի ներկայացնել այս տեսանյութը...
     ՀԱ, Ի ԴԵՊ, ոստիկանությունը եթե արձանագրեր էլ, պարզվելու էր, որ ես «Եհովայի վկա եմ» ու «շառ եմ անում»։ Տառապանքս փորձ ունի, առաջին անգամը չի․․․ Լսեք, թե ինչպես է ասում դրանցից մեկը՝ «դու շա՞ռ ես»․․․
     Ես էս հանցախմբի փոխարեն ներողություն եմ խնդրում բառապաշարի ու հայհոյանքների համար, բայց սա անպայման պետք է նայել ու նայել մինչև վերջ․․․
     Ամենակարևորն այն է, որ միայն իրենք չեն մեղավոր, այլ մենք բոլորս: Իրենք պահանջում են ապօրինի վճար, բայց մենք սրանց հանցակիցն ենք, ավելի շուտ նրանք, ովքեր սա հանդուրժում են:
     Ուշադրություն դարձրեք, որ մի քանի անգամ կրկնում են՝ «բայց Ո՞Վ ա ՀԴՄ կտրոն տալիս, որ ես քեզ տամ»: Ասում եմ՝ «ներկայացի», չի հասկանում, որ ինքը պարտավոր է գումար պահանջելուց առաջ ներկայանալ, թե ինչ կազմկերպություն է ներկայացնում, թե ինչու և ինչի համար մենք պիտի վճարենք:
     Պետականություն չսիրող, ինքներս մեզ չհարգող ազգ ենք ․․․ Սևանից Երևան ամբողջ ճանապարհին երեխու պես լաց եմ եղել․․․ Այ հենց այստեղ հասկացա, որ Հայաստանը կորցնում ենք և մինչև հիմա էլ հոգիս արտասվում է մեր էս վիճակի համար, որովհետև այ հենց այստեղ էր, որ հասկացա՝ քանի դեռ սրանց նմանները եղանակ են որոշում, մենք պետություն չենք դառնա ․․․
     Ու սա գիտակցելը հատկապես ցավոտ է, երբ երեսիդ շնչում են սրանց նմանները, իսկ ծոծրակիցդ՝ արդեն թշնամին ․․․․
     Մի խոսքով, հասնում է մեզ այն, ինչ ունենք»:

24124 | 8
Facebook