Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ

20:48, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։
     Զորավարժությունները անց են կացվելու սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 հրաձգարաններում։
     Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին, որոնց կմասնակցեն Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ալժիրը և այլ պետություններ, կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ:

4349 | 1
Facebook