Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկու գրասենյակը՝ ուկրաինական բանակի առաջխաղացման մասին

18:12, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Զելենսկու գրասենյակը՝ ուկրաինական բանակի առաջխաղացման մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակը կոչ է արել զգույշ լինել՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած ռազմական գործողություն։

«Ես հասկանում եմ մեր ցանկություններն ու երազանքները: Բայց, այնուամենայնիվ, առաջարկում եմ զգուշավոր մեկնաբանություն թողնել մեր ցանկացած ռազմական գործողության վերաբերյալ... Ուստի ևս մեկ անգամ հիշեցնում եմ բոլոր քաղաքական գործիչներին, փորձագետներին և հասարակական կարծիքի առաջնորդներին (պարզ է, որ նրանք բոլորը շատ ավելի լավ գիտեն, քան ուղղակի կատարողները) կարևոր է չմանիպուլացնել և չշահարկել ռազմական գործողությունների ընթացքը Ուկրաինայի զինված ուժերի կամ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում: Կրկին շեշտեմ՝ պաշտոնական հայտարարությունները չպետք է ընկնեն սենսացիաների հետևից»,- «Թելեգրամ»-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակը լրագրողներին հորդորել է նաև ուշադիր ստուգել տեղեկատվության աղբյուրները։

4961 | 0
Facebook