Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քրգործ պիտի հարուցվեր ԱԻ նախարարի հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

14:48, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
«Քրգործ պիտի հարուցվեր ԱԻ նախարարի հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

«Տեղի ունեցավ աննախադեպ ողբերգություն, և որևէ պաշտոնյա հրաժարական չտվեց: Փաշինյանն Արցախն է հանձնել, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը հանձնել է Բերձորը, Աղավնոն, հայրենիքի դեռ շատ հատվածներ է հանձնելու՝ հրաժարական չի տալիս, ուր մնաց իր համար սենց թեթև, ինչպես իրենց պատգամավորներից մեկը նշեց՝ մասնավոր դեպքերի պատճառով հրաժարական տա: Ցանկացած նորմալ քաղաքական մշակույթ ունեցող երկրում ԱԻՆ ամբողջ անձնակազմը ոչ միայն պետք է հրաժարական տար, այլ նաև քրգործ հարուցվեր ԱԻ նախարարի հանդեպ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին: Նրա խոսքով՝ եթե նախարարը ժամանակին հետամուտ չի լինում խնդիրների կարգավորմանն ու պատասխանատուներին պատժելուն, ապա թիվ մեկ պատասխանատուն նա է:

Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը
5625 | 1
Facebook