Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

14:06, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

«Ղարաբաղյան հարցը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում»,- այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, հրաժարվում են այցելել Շուշի»: «Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել էր նա:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը: «ԱՄՆ-ը կարծում է, որ երկխոսության, փոխգործակցության միջոցով կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ը»,- ասված է հայտարարության մեջ:

6344 | 0
Facebook