Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Եվրոհանձնաժողով

12:42, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Էստոնիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Եվրոհանձնաժողով

Էստոնիան «հստակ առաջարկներ» է ներկայացրել Եվրոհանձնաժողով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ, Welt-ին հայտնել է արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

Առաջարկությունները վերաբերում են «էներգիայի, առևտրի և SWIFT-ի հետագա սահմանափակումներին, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում ավելի շատ մարդկանց և հաստատություններ ընդգրկելուն», ասել է նախարարը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ արդեն իսկ կիրառված պատժամիջոցներն արդյունավետ են, սակայն բավարար չեն։

«Մենք նաև պետք է ավելի շատ զենք մատակարարենք Ուկրաինային»,- հավելել է Ռեյնսալուն:

3411 | 0
Facebook