Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել

10:54, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
«Բդոյի Դավիթը» բերման է ենթարկվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզում, մասնավորապես, Արտաշատում հայտնի «Բդոյի Դավիթ» մականվամբ Դավիթ Պողոսյանը իր մոտ պահում է թմրանյութեր և զենք-զինամթերք, հայտնում է Գագիկ Շամշյանը:

Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվում է կանաչավուն չորացված, մասնատված կանեփանման բույսի նման զանգված, որոնք եղել են 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։ Աշխատասենյակում հայտնաբերվում են նաև մասնատված «Մակարով» և «ՏՏ» տեսակի ատրճանակներ, թվով 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5987 | 0
Facebook