Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանում տղամարդն սպանել է կախարդուհուն և նրա դստերը՝ վախենալով անեծքից

23:12, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Ուզբեկստանում տղամարդն սպանել է կախարդուհուն և նրա դստերը՝ վախենալով անեծքից

Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում տղամարդն սպանել է կախարդուհուն և նրա դստերը՝ վախենալով անեծքից։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, հայտնում է UPL24-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Քննիչների խոսքով՝ տղամարդն ու իր կինը երկու տարի փորձել են երեխա ունենալ, սակայն դա նրանց չի հաջողվել։ Հետո ամբաստանյալը դիմել է կախարդուհուն, որը խոստացել է օգնել նրան հայր դառնալ։

Կինը տղամարդուն ասել է, որ նա պետք է վճարի իրեն, այլապես երբեք չի կարողանա երեխա ունենալ։ Ավելին, մոտ ապագայում նա մահանալու է ինքնասպանությամբ։

Հետո տղամարդը մտել է կախարդուհու տուն, սպանել նրան ու դստերը՝ անեծքից խուսափելու համար։

Դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

4133 | 0
Facebook