Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, կան զոհեր և վիրավորներ

17:42, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, կան զոհեր և վիրավորներ

Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել արևմտյան Թուրքիայի մայրուղիներից մեկում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Զոհերի թվում է նաև վարորդը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին Բուրսա նահանգի Ինեգոլ-Դոմանիչ ավտոճանապարհին։ Ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 38 մարդ վիրավորվել է և տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։

7714 | 0
Facebook