Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը հարվածել է իրանական բանակին

17:24, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Իսրայելը հարվածել է իրանական բանակին

Օգոստոսի 26-ին իսրայելական ավիահարվածների արդյունքում սիրիական Մասյաֆ քաղաքում ոչնչացվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 1000 «ցամաք-ցամաք» հրթիռ։ Սիրիական հետազոտական ​​կենտրոնի (SSRC) տարածքի վրա հարձակման հետևանքով պայթյունները շարունակվել են մի քանի ժամ, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են ԻՀՊԿ-ի տասնյակ մարտիկներ։

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության տակ գտնվող հետազոտական ​​կենտրոնի տարածքում մի քանի հազար միջին հեռահարության «ցամաք-ցամաք» հրթիռներ էին պահվում։ Իսրայելի օդային հարվածներն ամբողջությամբ ոչնչացրել են պահեստներից մեկը, որտեղ դրանք պահվում էին։ Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի՝ օդից հարձակումը հետ մղելու փորձերը արդյունք չեն տվել։

11203 | 0
Facebook