Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից

23:06, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել հաճախակի իրենց ուղղվող՝ «Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից» հարցի վերաբերյալ։

«Աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտային հարկի հաշվին, եթե նրանք առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսհաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտություններով, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ»:

Մանրամասները՝ այստեղ:

3248 | 0
Facebook