Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

18:54, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

«Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ:

Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և կմեկնի Իտալիա»:

| | |
3335 | 0
Facebook