Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս սուտը որևէ աղերս չունի իրականության հետ». Վարդան Ոսկանյան

15:06, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
«Այս սուտը որևէ աղերս չունի իրականության հետ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է․ «Այսօր Բաքվի վարչախմբի կողմից բռնազավթված Շուշիում կազմակերպված հերթական կրկեսի ժամանակ Բաքվի բռնապետի օգնական ոմն Հիքմեթ Հաջիև հայտարարել է, թե 44-օրյա պատերազմին իրենք կարող էին գրավել Ստեփանակերտը, սակայն կանգ են առել իբր «բարոյական» նկատառումներով, որպեսզի քաղաքի բնակչության շրջանում զոհեր չլինեն։

Այժմ իսկ ընթացող ադրբեջանական կրկեսին բնորոշ սնապարծ այս սուտը որևէ աղերս չունի իրականության հետ։ Պատերազմի օրերին միջազգային դիվանագիտական ետնաբեմում ընթացող ուշագրավ գործընթացների մասին դեռևս 2021թ. հունվարի կեսերին իր հարցազրույցներից մեկում հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությա՞մբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։

Դիվանագիտական խողովակներով Բաքվին հաղորդվել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դեմ կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը և գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կդրվի, որպեսզի Ադրբեջանը վերադառնա սեպտեմբերի 27-ի դիրքերին: Եղել է նաև միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից։

Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետն ստիպված կանգ է առել Շուշիում և Մոսկվային առաջարկել տեղակայել խաղաղապահներ»։

5595 | 0
Facebook