Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չկա նման բան աշխարհի ոչ մի այլ երկրում». Հայկ Մարտիրոսյան

13:42, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
«Չկա նման բան աշխարհի ոչ մի այլ երկրում». Հայկ Մարտիրոսյան

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «1784 արձանագրված դավաճան է տվել երկիրն այս տարի: Եվ այդ դավաճանները պահպանել են Հայաստանի քաղաքացիությունը: Դա Հայաստանի ներկա փաստացի բնակչության մեկ տոկոսն է: Իսկ նրանք, որ ներսում են մնացել, բայց երազում են, որ թշնամու քաղաքացիությունն իրենց հենց իրենց տանը շնորհվի՞: Դրանց հետ միասին` տոկոսն առնվազն 10 կամ շատ ավելի կարող է լինել:

Չկա նման բան աշխարհի ոչ մի այլ երկրում: Չի եղել: Երբեք: Երբևէ: Սա հատուկ է միայն Հայաստանին: Միայն մեզ: Եվ սա անհատների հարց չէ: Սա ազգային դաստիարակության բացակայության վկայություն է: Սկզբունքի, մարդկային բարձր արժեք հանդիսացող արժանապատվության, ոգեղենության իսպառ բացակայության արդյունք է հասարակության, ժողովրդի, պետության մակարդակներում: Սա որևէ արժեքի բացակայության վկայություն է:

Պատիվ, արժանապատվություն, մարդկություն, ամոթ, պատմական հիշողություն, տրամաբանություն, խելք, թափանցատեսություն չունենք այլևս: Եթե երբևէ ունեցել ենք: Չկա: Չունենք»:

5747 | 0
Facebook