ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի խուզարկությունները՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը։ Հարցին՝ թույլատրելի է արդյոք ծառայողական շենքերից դուրս գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքը, Բայդենը նշել է. «Դա կախված է փաստաթղթերի տեսակից և, թե որքանով է հուսալի ապահովված դրանց պահպանությունը»:
Ավելի վաղ NYT-ը հայտնել էր, որ Թրամփն իր կալվածքում ավելի քան 300 գաղտնի փաստաթուղթ է պահել: