Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե «ռազմավարական գործընկերոջ» շահը». Արամ Սարգսյան

10:30, շաբաթ, 27 օգոստոսի, 2022 թ.
«ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե «ռազմավարական գործընկերոջ» շահը». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։ Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, «հեշտացված» անցումն է։
     Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։ Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս-թուրքական նախագծերին ու շահերին, որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։ Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ-ը կարիք ունի պարսկական էներգոկիրների։ Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե «ռազմավարական գործընկերոջ» շահը»։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
| | |
3013 | 0
Facebook