Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2023 որակավորման փուլի հանդիպումներին

12:12, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2023 որակավորման փուլի հանդիպումներին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Արմինե Հարությունյան-«Փյունիկ»

Յանա Հարությունյան-«Ուրարտու»

Պաշտպաններ

Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս)

Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Մարիա Սախինովա-«Փյունիկ»

Անի Ղուկասյան-«Փյունիկ»

Անյուտա Գալստյան-«Փյունիկ»

Արմինե Խաչատրյան-«Նորավանք»

Լիանա Ղազարյան-«Հայասա»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին-Ռայո Վալեկանո (Իսպանիա)

Օլգա Օսիպյան-«Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Մարինե Կարապետյան-«Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան-«Փյունիկ»

Կարինե Եղյան-«Հայասա»

Աննա Դալլաքյան-«Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա-«Փյունիկ»

Նայիրի Տէր-Մկրտչեան-«Փյունիկ»

Լուսինե Կոստանյան-«Ուրարտու»

Նենսի Ավեսյան

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ Կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։

Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։

2628 | 0
Facebook