Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գալիք ձմեռը մեր պատմության մեջ ամենադժվարը կլինի». Զելենսկի

11:06, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
«Գալիք ձմեռը մեր պատմության մեջ ամենադժվարը կլինի». Զելենսկի

Կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3300 դոլարը. ամենը՝ էներգետիկ շանտաժի պատճառով, որին դիմում է Ռուսաստանը, այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Զելենսկու տեսաուղերձին։

«Ռուսաստանի հակաեվրոպական քաղաքականությունը իսկապես կործանարար բնույթ է կրում, բայց ռազմավարական տեսանկյունից՝ հենց Ռուսաստանի Դաշնության համար: Եվրոպայի էներգետիկ շուկայում այլևս չի լինի այնպիսի խաղացող, ինչպիսին Ռուսաստանն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով, իրավիճակը բարդ է, բայց եվրոպական երկրների մեծ մասը պատասխանատու են մոտեցել խնդրին։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան սերտորեն համակարգում է գործողությունները գործընկերների հետ էներգետիկ հարցերում։ «Գալիք ձմեռը մեր պատմության մեջ ամենադժվարն է լինելու կլինի»,- ամփոփել է նա:

6378 | 0
Facebook