Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանում հայոց լեզվի դասաժամերի հաշվին ռուսերեն է դասավանդվում

00:30, ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ.
Վրաստանում հայոց լեզվի դասաժամերի հաշվին ռուսերեն է դասավանդվում

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է վրացալեզու և ոչ վրացալեզու (հայկական, ադրբեջանական) հանրակրթական դպրոցների դասաժամերի քանակը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հատկանշական է, որ այս տարի ևս ոչ վրացալեզու դպրոցների, օրինակ` հայկական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզուն (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ) ընտրելու դեպքում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկային տրվելու է նվազագույն՝ շաբաթական 3 դասաժամ: Իսկ եթե դպրոցը չի ընտրում երկրորդ օտար լեզու, այդ դեպքում «Հայոց լեզու և գրականություն»-ը դասավանդվում է շաբաթական 5 դասաժամ: Ընդգծենք, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դպրոցներին նույնպես, նաև` ոչ վրացալեզու բոլոր դպրոցներին:

Հարկ է նշել, որ Վրաստանի հայկական դպրոցների մեծ մասում՝ 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզու է ընտրվում ռուսերենը, հաճախ նաև գերմաներենը. ստացվում է, որ ռուսերենը կամ երկրորդ օտար լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի «հաշվին»:

2373 | 0
Facebook