Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան զենք կփոխանցի Ուկրաինային

18:06, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2022 թ.
Իսպանիան զենք կփոխանցի Ուկրաինային

Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Իսպանիան Ուկրաինային կուղարկի հակաօդային պաշտպանության մարտկոց և հրթիռներ: Այս մասին հինգշաբթի հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Մադրիդը մտադիր է Կիևին փոխանցել նաև դաշտային հրետանու 1000 արկ և նույնքան տոննա դիզելային վառելիք, տարբեր զրահատեխնիկա և 30 հազար ձմեռային համազգեստ։

Բացի այդ, ՊՆ-ն հայտնել է, որ նախատեսում են ուկրաինացի զինվորականներին վարժեցնել հակաօդային պաշտպանության մարտկոցներ օգտագործելու համար, ինչպես նաև պատրաստել ուկրաինական օդուժի անձնակազմ դաշնակից երկրի տարածքում, որի անունը չի նշվում։

5773 | 0
Facebook