Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշոտ Սմբատյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

12:12, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2022 թ.
Աշոտ Սմբատյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Աշոտ Սմբատյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է տեքստում:

Հիշեցնենք՝ նախագահի մեկ այլ հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ էր կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

3570 | 0
Facebook