Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սևանա լճում ծաղկման գործընթացը դադարել է»․ Սասուն Միրոյան

22:36, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
«Սևանա լճում ծաղկման գործընթացը դադարել է»․ Սասուն Միրոյան

«Ջրային կոմիտե»-ի աշխատակից Սասուն Միրոյանի գրառումը․ «Սևանա լճի արբանյակային պատկերը 24.08.2022թ. դրությամբ:
     Եթե համեմատենք վերջին շրջանում կատարված արբանյակային լուսանկարների հետ, ակնհայտ կերևա, որ լճում ծաղկման գործընթացը դադարել է (ինչը նաև փաստում են գրեթե ամեն օր լողացող քաղաքացիներից շատերը):
     Սևանա լճի մակարդակը 24.08.2022թ. դրությամբ կազմում է 1900.59մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 6սմ-ով:
     «Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 24.08.2022թ. ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 165մլն խմ ջուր, որը գրեթե 2021թ․ ամբողջ տարվա ընթացքում տեղափոխված ջրի ծավալի չափ է։
     24.08.2022թ. դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 134․5 մլն խմ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ քիչ է շուրջ 46մլն խմ-ով»։

Աղբյուրը` Սասուն Միրոյան
2777 | 0
Facebook