Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

Բայդենը հայտարարել է Ուկրաինային հատկացվող օգնության ամենամեծ փաթեթի մասին

WedPM+04E_+040AugE_օգոստոսի+0400RAugPM+04_0+0400318_2_81, WedPM+04E_օգոստոսի+0400RAugPM+04_0+0400318_81 թ.
Բայդենը հայտարարել է Ուկրաինային հատկացվող օգնության ամենամեծ փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային անվտանգության ապահովման համար շուրջ 3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Վերջին վեց ամիսների ընթացքում ուկրաինացիները ոգեշնչել են աշխարհին իրենց արտասովոր քաջությամբ և ազատությանը նվիրվածությամբ: Նրանք վճռական և ուժեղ էին ռուսական լայնածավալ ներխուժման դիմաց»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգթոնը հանձնառու է աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, որը շարունակում է պայքարել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Ես հպարտ եմ հայտարարելու մինչ օրս անվտանգության աջակցության մեր ամենամեծ տրանշի մասին՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլարի սպառազինություն և տեխնիկա, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով», - ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, հակահրթիռային անօդաչու թռչող սարքեր և ռադարներ «երկարաժամկետ պաշտպանության համար»։

6516 | 0
Facebook