Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը գաղտնի որոշմամբ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի ևս 6,8 տոկոս է նվեր ստացել

12:30, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
Կառավարությունը գաղտնի որոշմամբ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի ևս 6,8 տոկոս է նվեր ստացել

Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ին պատկանող 188,947 հատ հասարակ բաժնետոմս, որոնց քանակը ընդհանուր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերում կազմում է 6, 875 տոկոս։

Ստացված նվիրատվության կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։

«Ինչպես տեղյակ եք, 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Կառավարությունը որպես նվիրատվություն ստացավ 15 տոկոս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերից և այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի մարտի 24-ին որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս։ Այն ժամանակ այդ նվիրատվությունը ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ առայժմ չհրապարակենք։ Գաղտնիության անհարաժեշտությունն իրենց կողմից վերացել է և մենք հիմա այդ բաժնեմասը նույնպես հանձնում ենք ԱՆԻՖ-ին»,- նշեց վարչապետը։

4386 | 0
Facebook