Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Դուգինան չի հետաքրքրում

00:30, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Դուգինան չի հետաքրքրում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը առնչություն չունի լրագրող Դարիա Դուգինայի սպանության հետ։ Այս մասին նա ասել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում:

«Դա միանշանակ մեր պատասխանատվությունը չէ։ Նա մեր երկրի քաղաքացի չէ, մեզ չի հետաքրքրում։ Եվ նա Ուկրաինայի տարածքում չի եղել»,- ասել է քաղաքական գործիչը։

Ընթացիկ գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կիևն ամեն կերպ կվերադարձնի Ղրիմը և Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հետ երկխոսության բացակայության մեջ։

4306 | 0
Facebook