Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.3 0C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.2 0C (1960 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.5 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

| | |
2138 | 0
Facebook