Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկախության օրը Ռուսաստանի հարձակումների դեպքում Զելենսկին խոստացել է հզոր պատասխան տալ

16:06, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
Անկախության օրը Ռուսաստանի հարձակումների դեպքում Զելենսկին խոստացել է հզոր պատասխան տալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է՝ ինչ կանի Ուկրաինան՝ Կիևին հնարավոր հարվածների դեպքում, փոխանցում է УНИАН-ը: «Ռուսաստանն օգոստոսի 23-24-ը կարող է մեծացնել հարձակումների թիվը: Ի՞նչ կանի Ուկրաինան, եթե հարձակվեն Կիևի վրա. այն, ինչ հիմա է անում։ Որովհետև ինձ համար՝ որպես նախագահի, Կիև, Չեռնիգով, Զապորոժիե հավասեր են, մեր բնակիչներն են այնտեղ ապրում, ուստի պատասխանը կլինի նույնը, ինչ բոլոր քաղաքներում։ Եթե ​​մեզ հարվածեն, պատասխան կստանան, հզոր պատասխան»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզության աղբյուրները հայտնել էին, որ ՌԴ-ը ծրագրում է հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական ​​օբյեկտներին:

Ուկրաինան օգոստոսի 24-ին պատրաստվում է նշել Անկախության օրը:

4151 | 0
Facebook