Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը». Հայկ Կոստանյան

10:42, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
«Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը». Հայկ Կոստանյան

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։ Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
5369 | 0
Facebook