Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական ուժերը որևիցե բանով չաջակցեցին». Արթուր Հայրապետյան

16:24, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
«Քաղաքական ուժերը որևիցե բանով չաջակցեցին». Արթուր Հայրապետյան

«Ինչպես գիտեք՝ փորձել ենք հանրային պահանջ ստեղծել, կանգնել Աղավնոյի բնակիչների կողքին, որպեսզի Աղավնոն չհանձնեն թշնամուն, բայց, ցավոք չձևավորվեց հանրային պահանջը, թեպետ կային դրա համար մեծ խոչընդոտներ. քաղաքական բոլոր ուժերը որևիցե բանով չաջակցեցին՝ սահմանափակվելով միայն կոչերով, հայտարարություններով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արթուր Հայրապետյանը: «Տանը նստելով՝ երբեք չենք կարող հաղթել. պետք է սթափվել, հավաքել ուժերն ու առանց էմոցիաների, խելքով, ամեն ինչ հաշվի առնելով, քայլ առ քայլ առաջ գնալ՝ ձերբազատվելու այս իրավիճակից»,- հավելել է նա:

4089 | 0
Facebook