Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը, Մակրոնը, Շոլցն ու Ջոնսոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը

13:00, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
Բայդենը, Մակրոնը, Շոլցն ու Ջոնսոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն օգոստոսի 21-ին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Չորս երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Նրանք անդրադարձել են Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռազմական գործողություններից խուսափելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի շուտափույթ այցի կարևորությանը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակը:

8887 | 0
Facebook