Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Հայաստան» դաշինքի անունով սադրիչ թռուցիկներ են տարածվում Երևանում». Գեղամ Մանուկյան

11:06, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
««Հայաստան» դաշինքի անունով սադրիչ թռուցիկներ են տարածվում Երևանում». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Ուշադրություն!!!!! «Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն...»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
4322 | 0
Facebook