Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ուզում էր ֆլոմաստերով գծել Եվրոպայի քարտեզի վրա՝ ասելով՝ սա իմն է, սա ձերն է». Օլաֆ Շոլց

23:42, կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ.
«Պուտինն ուզում էր ֆլոմաստերով գծել Եվրոպայի քարտեզի վրա՝ ասելով՝ սա իմն է, սա ձերն է». Օլաֆ Շոլց

Գերմանական Die Welt պարբերականը հոդված է հրապարակել, որում հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, նախքան հատուկ գործողության մեկնարկը, բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առաջիկա 30 տարում։
     Շոլցը հերքել է այն մեղադրանքները, թե ՆԱՏՕ-ի երկրները թքած ունեն Ռուսաստանի անվտանգության շահերի վրա։

«ՆԱՏՕ-ն երբեք վտանգ չի ներկայացրել Ռուսաստանի համար»,- ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ռուսաստանի նախագահը մտադիր է եղել «ֆլոմաստերով նկարել Եվրոպայի քարտեզի վրա ու ասել՝ սա իմն է, սա ձերն է»:

Շոլցը հավելել է, որ աբսուրդ է համարում Ուկրաինայի դեմ հատուկ գործողություն իրականացնելու գաղափարը, այն պատճառաբանությամբ, թե այն կարող էր վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի ապառազմականացումը հատուկ գործողության ընթացքում անհրաժեշտ է, քանի որ Կիևը նախատեսում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ձեռք բերել միջուկային զենք և փորձել ուժով վերադարձնել Ղրիմը։

8308 | 0
Facebook