Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԲ-ի՝ բեռների ընդունման համար նախատեսված խոշորագույն նավահանգիստը գործադուլ է հայտարարել

17:42, կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ.
ՄԲ-ի՝ բեռների ընդունման համար նախատեսված խոշորագույն նավահանգիստը գործադուլ է հայտարարել

Մեծ Բրիտանիայի՝ կոնտեյներների բեռնաթափման ամենամեծ նավահանգստում՝ Ֆելիքսթոուում, կիրակի օրը աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Մինչ այդ, բրիտանական տրանսպորտային ոլորտում նույնատիպ գործողությունների մի ամբողջ շարք էր սկիզբ առել, ինչի հետևանքով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մեծապես տուժել է: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Ֆելիքսթոուում գործադուլն սկսել է մոտ 2000 մարդ։

Լոնդոնից 150 կմ հեռավորության վրա գտնվող այս նավահանգիստը տարեկան տեղափոխում է մոտ 4 միլիոն կոնտեյներ՝ երկու հազար նավերից։

Նավահանգստի միության գլխավոր քարտուղար Շերոն Գրեհեմն ասել է, որ Ֆելիքսթոուի աշխատողները կարող են արժանապատիվ վարձատրվել:

Նրա խոսքով՝ «բազմամիլիոն դոլարների շահույթ և շահաբաժիններ» ստացող ընկերությունները գերադասել են տնօրինել դրանք շրջանառության չափերն ավելացնելով, ոչ թե աշխատակիցներին արժանապատիվ վարձատրություն տալով: Նավահանգստի վարչակազմը հայտնել է, որ առաջարկել է այս տարի բարձրացնել աշխատողների աշխատավարձերը միջինը ավելի քան 8%-ով:

Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակ, հիշեցնում է AP-ն, երբ Մեծ Բրիտանիան բախվում է տասնամյակների ընթացքում իր ամենավատ ճգնաժամին: Երկրում գնաճը ամենաբարձրն է վերջին 40 տարվա ընթացքում՝ 10,1%։

Նշեք, որ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցությունների տապալումից հետո մետրոյի և երկաթուղու աշխատակիցները ամռանն սկսեցին գործադուլ անել։ Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի 5 գնացքներից միայն մեկն է մտել գիծ։ Լոնդոնի մետրոյի գծերի մեծ մասը փակվել է նախորդ օրը։

Փաստաբանները, փոստի աշխատողները, BT Group հեռահաղորդակցական ընկերությունը, ինչպես նաև աղբահանները ևս պատրաստվում են գործադուլ անել օգոստոսին։

6217 | 0
Facebook