Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում պայթել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան․ նա մահացել է

12:30, կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ.
Մոսկվայում պայթել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան․ նա մահացել է

Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է. ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։

Land Cruiser Prado-ն, որը վարել է 29-ամյա Դարիա Դուգինան, պայթել է շարժման ընթացքում, մխրճվել ցանկապատի մեջ և այրվել։ Կինը տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ.

Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։ Եթե ​​այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախն ինքն է եղել՝ Ալեքսանդր Դուգինը։

11647 | 0
Facebook