Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում

16:42, շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ.
Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել. «Հայաստանը չեմպիոն ունի Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Մեր առաջին ոսկե մեդալակիրը 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանն է։ Հայ մարզուհին շատ բարդ մենամարտ անցկացրեց Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթեց Աֆրիկյանը, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարները առավելությունը տվեցին անգլիացի մարզուհուն։ 3-րդ վճռորոշ ռաունդը բավականին հախուռն ստացվեց, մրցակից բարձրահասակ էր և աննդհատ ակտիվություն էր ցուցաբերում, բայց մրցավարները գտան, որ հայ մարզուհու հարվածները ավելի դիպուկ էին և հաղթանակը շնորհեցին մեզ»։

3151 | 0
Facebook