Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մասիսի համայնքապետարան մուտք գործած Էդվարդ Մարգարյանն ինքնասպան է եղել։ Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը նշել էր, որ ոստիկանները նրան հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։
Մարգարյանը նախկինում եղել էր Մասիսի ավագանու անդամ, մասնակցել էր 44-օրյա պատերազմին՝ որպես կամավորական: Ասում են՝ պատերազմից վերադառնալուց հետո փոխվել էր վարքն ու ապրելակերպը:
Ըստ լուրերի՝ 36-ամյա Մարգարյանն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած: