Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մինչև պայթյունը հրդեհ է եղել». Արմեն Գասպարյան

10:54, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
«Մինչև պայթյունը հրդեհ է եղել». Արմեն Գասպարյան

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին՝ ասել էր հետևյալը. «Ես այսպես եմ հասկանում, նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն, ըստ էության, բացառվում է: Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Համենայնդեպս նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք՝ գրեթե բացառում է այդ հանգամանքը»:

Դիմելով ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին՝ լրագրողները խնդրեցին արձագանքել ՀՀ վարչապետի վերոնշյալ ելույթին: «Ես գնահատականներից զերծ կմնամ. հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն, փորձաքննություններ են իրականացվում, քննիչներ են աշխատում դեպքի վայրում: Կարող եմ նշել մի բան, որ՝ մինչև պայթյունը հրդեհ է եղել, որից հետո նոր պայթյուն է եղել»:

«Մինչև պայթյունը հրդեհ է եղել». Արմեն Գասպարյան
| | |
2769 | 0
Facebook