Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը»․ Դավիթ Բաբայան

18:18, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը»․ Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակության ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումն անհնար է։ Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
7935 | 0
Facebook