Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»

09:00, ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ.
Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»

Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, և այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի և շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, և կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։

Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլև ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առեւտրային իրավաբանական անձանց և այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2091 | 0
Facebook